Ամերիկացի հայտնի երգչուհի Ալիսիա Քեյսը նշանակվել է կանադական BlackBerry ընկերության ստեղծագործական գծով տնօրեն: Այս մասին Նյու-Յորքում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է ընկերության գլխավոր տնօրեն Թորսթեն Հեյնսը:
«Ինձ գրավում են տեխնոլոգիաները: Ես միշտ ցանկացել եմ աշխատել հենց տեխնելեգիական ընկերությունում»,- ասել է Քեյսը, որի խոսքերը մեջբերում է RIA Novosti-ն:
Երգչուհու խոսքերով՝ ինքը կհամագործակցի ծրագրեր մշակողների, կոնտենտ ստեղծողների, օպերատորների և վաճառքով զբաղվող ընկերության աշխատակիցների հետ: Նա նաև պետք է ներգրավի այլ հայտնի մարդկանց:
Ուշագրավ է, սակայն, որ մոտ մեկ տարի առաջ Քեյսը հայտարարել էր, որ կախվածություն ունի Apple-ի iPhone-ներից:












































