Սիրիայի պետական հեռուստատեսությունը հաղորդում է, որ իսրայելական ռեժիմը ուժեր է տեղակայում Սիրիայի հետ սահմանին: Դա տեղի է ունենում Իսրայելի ռազմաօդային ուժերի կողմից Դամասկոսից ոչ հեռու գտնվող գիտահետազոտական կենտրոնին ավիահարված հասցնելուց մեկ օր անց: Հիշեցնենք, որ ավիահարվածի հետևանքով զոհվել էր 2, վիրավորվել՝ 5 մարդ:
Լիբանանյան «Հըզբոլլահ» շարժումը խստորեն դատապարտել էր Իսրայելի հարձակումը՝ այն բնութագրելով որպես «բարբարոսական ագրեսիայի դրսևորում»:











































