Ավստրալիայի արտգործնախարար Ջուլի Բիշոփը BuzzFeed պարբերականին հարցազրույց է տվել՝ հարցերին պատասխանելու համար կիրառելով բացառապես Emoji պիկտրոգրամմաներ։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին Բիշոփը նկարագրել է զայրացկոտ սմայլիկով։ Նա Ավստրալիայի վարչապետ Թոնի Էբոտին նկարագրել է վազող մարդուկով, իսկ ԱՄՆ-ի հետ Ավստրալիայի հարաբերություններն անվանել հիանալի։
Բիշոփը սմայլիկների օգնությամբ պատմել է միասեռ ամուսնությունների հանդեպ իր վերաբերմունքի, իր հոբբիի, ծանր աշխատանքային օրվանից հետո իր հանգստի մասին։
Բիշոփը սոցցանցերի ակտիվ օգտատեր է։ Նա Twitter-ի օգտատերերին վերջերս խնդրել էր օգնել գտնելու ականջօղը, որը կորցրել էր Սիդնեյի կենտրոնում հեռուստահարցազրույցից առաջ։













































