Մադրիդի «Ռեալ»-ի նոր դարպասապահ Դիեգո Լոպեսը մեկնաբանել է Իսպանիայի Գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի շրջանակներում «Բարսելոնա»-ի դեմ կայացած առաջին հանդիպումը: Այդ մասին տեղեկացնում է իսպանական մամուլը:
Հիշեցնենք, որ դա Լոպեսի առաջին հանդպումն էր «արքայական ակումբ»-ի կազմում: Խաղն ավարտվել է 1:1 հաշվով:
«Ես շատ հանգիստ էի, բայց դա վերաբերում է ոչ միայն խաղին: Ինձ լավ էի զգում թիմում գտնվելու առաջին իսկ օրերից, քանի որ իմ թիմակիցները սատարում էին ինձ: Մեր թիմը լավ ֆուտբոլ ցուցադրեց, և ես կարծում եմ, որ հանդիպման հաշիվն արդարացի էր: Մենք հնարավորություն ունենք հաղթանակ տանել պատասխան խաղում»,- հայտարարել է Լոպեսը:










































