«Փյունիկը» երկրորդ ուսումնամարզական հավաքի ընթացքում երեք ընկերական հանդիպում կանցկացնի Անթալիայում: Արդեն հայտնի են, թե ովքեր են մեր թիմի մրցակիցները:
Փետրվարի 12-ին ակումբն ուժերը կչափի մոլդովական «Միլսամիի» հետ, վեց օր անց փյունիկցիները խաղադաշտ դուրս կգան «Օլիմպիկ Սարաևոյի» դեմ, և այս հավաքի վերջին հանդիպումը կկայանա փետրվարի 24-ին` «Վոստոկի» հետ:
Լուսանկարը՝ «Փյունիկ»-ի պաշտոնական կայքի:








































