Բրազիլական ավանդական կառնավալը կիրակի ուշ երեկոյան հասել է իր գագաթնակետին՝ Ռիո դե Ժանեյրոյում մեկնարկել է սամբայի դպրոցներիի բարձրագույն լիգայի մրցույթ-շքերթը՝ հայտնում է TASS-ը:
Այն կտևի 2 օր, ավելի շատ՝ 2 գիշեր: «Մարկիզ դե Սապուկայ» սամբոդրոմի 70 մետրանոց գորգի վրայով ընդհանուր առմամբ կանցնեն 12 կառնավալային խմբեր: Ան ավելի շատ հիշեցնում է փողոց, որի կողքերով ձգվում են մոտ 70 հազար հանդիսականների տեղավորող տրիբունաներ և օթյակներ:
«Մարկիզ դե Սապուկայ» կառնավալային երթը համարվում է բաց երկնքի տակ ամենամասշտաբային շոուն:
Յուրաքանչյուր դպրոց ձգտում է յուրահատուկ կառնավալային միջոցներով առավել լիարժեք ցուցադրել իր ելույթը: Հենց ընտրված թեման է որոշում յուրաքանչյուր խմբի ելույթի ոճը:
Յուրաքանչյուր դպրոցի ելույթը, որի կազմում կա միջինը 3-4 հազար մարդ, ժյուրին գնահատում է 10 խիստ չափանիշներով: Կառնավալի նախապատրաստական աշխատանքները էժան հաճույք չեն: Բարձրագույն լիգայի յուրաքանչյուր խմբի բյուջեն սովորաբար չափվում է մի քանի միլիոն դոլարով:











































