Քաղաքացիությունից հրաժարված ամերիկացիների թիվը 2014 թվականին հասել է ռեկորդային առավելագույն ցուցանիշի և կազմել 3415 մարդ։ Այս մասին են վկայում ԱՄՆ Հարկային վարչության ու ֆինանսների նախարարության տվյալները՝ փոխանցում է RIA Novosti-ն։
2013 թվականի համեմատ աճը կազմել է 14 տոկոս։ Ցուցանիշը 15 անգամ գերազանցում է 2008-ի տվյալները, երբ քաղաքացիությունից ընդամենը 231 մարդ էր հրաժարվել։
CNN Money-ի կողմից հարցման ենթարկված փորձագետները դա կապել են ԱՄՆ-ում հարկահանության բարդացած սխեմայի հետ։
Նշվում է, որ շատերը սպասում են երկրորդ քաղաքացիության ստացման։ Հնարավոր չէ հրաժարվել ԱՄՆ անձնագրից, եթե այլ անձնագիր չունես։
«Միջազգային տեսանկյունից ողջ աշխարհը բաժանված է երկու կեսի՝ մարդիկ, ովքեր ցանկանում են ԱՄՆ քաղաքացիություն ստանալ, և մարդիկ, ովքեր հուսահատ կերպով ցանկանում են հրաժարվել դրանից»,- ասել է Butler Snow ընկերության ավագ փաստաբան Քրիս Մաքլմորը։











































