Ոստիկանությունը հայտարարել է, որ Կոպենհագենում սրճարանի վրա հարձակման ժամանակ սպանվել է դանիացի ռեժիսոր-վավերագիր Ֆինն Նորգաարդը: Այս մասին հայտնում է Associated Press-ը:
Դանիայի կինեմատոգրաֆիայի ինստիտուտում հայտնել են, որ 55-ամյա Նորգաարդը զբաղվել է հեռուստաալիքներից մեկի համար փաստագրական ֆիլմերի նկարահանմամբ և պրոդյուսերությամբ:
Փետրվարի 14-ին անհայտ տղամարդը կրակ է բացել Կոպենհագենի սրճարաններից մեկում: Հարձակման հետևանքով 1 մարդ է զոհվել: Ավելի ուշ ևս մեկ մարդ է սպանվել սինագոգի մուտքի մոտ: Հետագայում տեղեկություն հայտնվեց, որ նա 37-ամյա Դան Ուզանն է, որը շենքի դիմաց անվտանգությունն է ապահովել, երբ կասկածյալը կրակել է նրա գլխին: Հարձակման հետևանքով 5 ոստիկան է տուժել:








































