Sunday, 05 07 2026
17:45
Չինաստանը նոր արբանյակ է դուրս բերել ուղեծիր
Ուշադրություն. ամեն թուղթ ՀԴՄ չէ․ վարչապետ
17:15
Սլովակիայում չեն կարողացել Ֆիցոյին ցմահ թոշակից զրկելու հանրաքվե անցկացնել
Երևանում իրանցի տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատանքը․ Shamshyan
16:45
Կրեմլը մանրամասներ է հայտնել Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցի բովանդակությունից
Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել սուրբ և անմահ պատարագին
WhatsApp-ը կթույլատրի օգտանունով կապ հաստատել՝ առանց հեռախոսահամարի
Սպասվում է կարճատև անձրև ու ամպրոպ
15:45
48 ժամ՝ Երևանում, ուր գնալ և ինչ անել․ միջազգային պարբերականի անդրադարձը
Վերին Խոտանան ավտոճանապարհին մարդատար ավտոմեքենաներ տեղափոխող բեռնատար է այրվել
NASA-ն փորձում է փրկել տիեզերք ընկնող Swift աստղադիտարանը
Ռուսաստանը «տորպեդահարում» է իրանա-ամերիկյան բանակցությունները
14:45
Խամենեիի սգո արարողությունը Թեհրանում. նոր առաջնորդ Մոջթաբան բացակայում է․ Reuters
Սահմանադրությունը պետք է լինի նաև յուրաքանչյուրիս գիտակցված ընտրությունը․ Սրբուհի Գալյան
14:15
Զելենսկին հայտնել է պատերազմն ավարտելու իրական հեռանկարի մասին
Փաշինյանը Եկատերինբուրգում կհանդիպի Միշուստինի հետ
13:45
Bloomberg. Հորմուզի նեղուցում օմանյան երթուղով նավարկությունը հասել է նվազագույնի
Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ․ նահագահ
13:15
Մունդիալ-2026. Ֆրանսիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ
Սահմանադրությունը մեր պետականության հիմնասյունն է. Ալեն Սիմոնյան
12:45
Թրամփի հետ քննարկել ենք ռազմաճակատում առկա իրավիճակը․ Զելենսկի
Թող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ
12:15
Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Սպասվում են տեղումներ
11:45
Մունդիալ-2026. Մարոկկոն խոշոր հաշվով հաղթեց Կանադային
Սահմանադրական ոգին ՀՀ-ում ուժեղ է և հաստատուն․ Նիկոլ Փաշինյան
11:15
Ես ընտրվեցի ճիշտ ժամանակին․ Թրամփ
Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը
Լարսը բաց է
Իսրայելի՝ Հայոց Ցեղասպանության ճանաչման հիմքում Գազան է, ռեգիոնալ հեգեմոնիան, բայց ոչ՝ Հայաստանը

Ռուսական շուկան նոր մարտահրավերների առաջ է կանգնեցրել հայ արտադրողներին

Հայաստանում ալյուրը սկսել է էժանանալ, 1 կգ-ն արժե 230 դրամ՝ նախկին 330-350 դրամի փոխարեն: Դեկտեմբերյան ֆինանսական շոկի ժամանակ ալյուրի կիլոգրամը որոշ խանութներում դարձավ 400-410 դրամ: Նման էժանացումը պայմանավորված է Ռուսաստանից ցածր գներով ցորենի ներմուծման հետ: Այս պահին Ռուսաստանում 1 կգ ալյուրը 120-130 դրամի սահմաններում է: Ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ Հայաստանում մի քանի ալրաղացներ լուրջ մարտահրավերի առաջ են կանգնած: Եթե այսպես շարունակվի, նրանք հնարավոր է՝ դադարեցնեն գործունեությունը (տե՛ս http://www.1in.am/1542261.html):

Տեղական շատ արտադրողներ հնարավոր է՝ լուրջ ռիսկերի առաջ հայտնվեն, քանի որ, Ղազախստանի օրինակով, մեր շուկա ցածր գներով կարող են ներմուծվել մսամթերք, հավկիթ, թռչնամիս, մակարոն և այլ ապրանքատեսակներ: Ղազախստանը տեղական ընկերություններին փրկելու համար արդեն պատրաստվում է որոշակի քայլերի, մասնավորապես, հավանաբար էմբարգո կսահմանի ռուսական էժանացած ապրանքների վրա (http://www.1in.am/1542013.html):

«Առաջին լրատվական»-ը զրուցել է ոլորտի մի քանի ընկերությունների հետ՝ պարզելու, թե ինչպես են նրանք գնահատում այս ռիսկերը և ինչպես են կարողանալու հաղթահարել իրավիճակը:

«Արաքս» թռչնաֆաբրիկայի գլխավոր տնօրեն Մանասե Եփրեմյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ իրենք նման տեղեկություն չունեն, սակայն հնարավոր է, որ ռուսական ձուն հայկական շուկայում ավելի էժան գներով վաճառվի:

«Մեր գործունեության վրա դա չի ազդի, մեր սպառողներն արդեն կողմնորոշված են, գիտեն ինչ ապրանք ինչ գներով գնել: Նրանք անպատճառ կընտրեն տեղական որակյալ արտադրանքը, քան ներկրված էժանն ու անորակը: Անձամբ ես ողջունում են ռուսական հավկիթների տեղական շուկայում վաճառքը»,- հայտնեց ընկերության գլխավոր տնօրենը:

Եփրեմյանի խոսքով՝ նոր իրավիճակը մյուս կողմից կարող է խթան հանդիսանալ հայ արտադրողների համար: Իսկ ինչ վերաբերում է գների էժանացմանը, որպեսզի հնարավոր լինի որոշակի մրցակցային պայմաններում աշխատել, վերջինս նկատեց, որ բացառվում է, որ տեղական հավկիթն էժանանա, որովհետև գինը կախված է ոչ միայն որակից, ընկերության իմիջից, այլև արտադրական վիճակից: «Ձվի արտադրության համար կարևոր արտադրական նրբություններ կան՝ ջուրը, քամին: Դժվար թե Վոլգա գետի ջուրը այնքան մաքուր լինի, ինչքան մերը կամ քամին»,- նշեց նա:

«Հմայակ Հակոբյան ԱՁ»-ն, որը ևս մասնագիտացված է թռչնաբուծության և հավկիթների արտադրության ոլորտում, ռուսական ձվի հետ կապված ռիսկեր չի տեսնում, քանի որ կարծում է, որ գնային տարբերությունը մեծ լինել չի կարող: Տնօրեն Հմայակ Հակոբյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ տեղական ձուն շուկայում վաճառվում է մոտ 70 դրամով, ինչն արդարացի գին է, և ռուսական ձուն չի կարող 10 դրամից ավել տարբերություն ունենալ: Ըստ նրա՝ «Ռուսաստանում կարող է էժան վաճառվել, բայց Հայաստան հասնելով՝ մի քանի ծախսեր են ավելանալու՝ ճանապարհածախս և այլն: Այլ խնդիր էլ կա. հնարավոր է, որ մեր շուկան նրանց սրտով չլինի, ի վերջո, Դազախստանի հետ համեմատել պետք չէ: Եթե ուսումնասիրեն և տեսնեն՝ ինչքան փոքր է Հայաստանի իրացման շուկան և որակյալ արտադրանքը, հնարավոր է նաև չարտահանեն այստեղ»:

Մսամթերք արտադրող «Բեկոն» ընկերությունը ռուսական արտադրանքի տեղական շուկայում ցածր գներով վաճառքի հետ կապված ռիսկեր չի տեսնում: «Առաջին լրատվական»-ին ընկերությունից հայտնեցին, որ երկար ժամանակ կպահանջվի, մինչև ռուսական արտադրանքն իր տեղը գտնի տեղական շուկայում, որովհետև հայ սպառողները գրեթե բոլոր ապրանքների դեպքում նախընտրում են տեղականը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում