Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Իսկոն իր կարծիքն է հայտնել Պրիմերայի 23-րդ տուրի «Դեպորտիվո»-ի դեմ խաղի վերաբերյալ: Հանդիպումն ավարտվել է մադրիդցիների` 2:0 հաշվով հաղթանակով, իսկ Իսկոն խփել է իր թիմի առաջին գոլը:
«Մեր թիմը դարձյալ հավատում է իր ուժերին: Միասին մենք կարող ենք առաջ գնալ: Միասին կհասնենք մեր նպատակներին, եթե շատ աշխատենք և պահպանենք տրամադրվածությունը:
«Ատլետիկո»-ի դեմ խաղից հետո շատ ծանր օրեր ապրեցինք: Բայց «Ռեալ»-ը գիտի, թե ինչպես պետք է դուրս գալ բարդ իրավիճակներից: Ասեմ նաև, որ շրջանառվող լուրերն իրականցությանը չեն համապատասխանում: Թիմում հիանալի մթնոլորտ է տիրում»,- Football Espana-ն մեջբերում է Իսկոյի խոսքերը:





































