Թուրքիայի վիճակագրական ինստիտուտի տրամադրած տվյալների համաձայն՝ տարվա վերջին եռամսյակում երկրում զբոսաշրջությունից ստացված եկամուտները անցյալ տարվա նույն եռամսյակի համեմատությամբ ավելացել են 17.2 տոկոսով: Այս մասին հաղորդում է «Միլիեթ» թերթը:
2012 թ. զբոսաշրջությունից ստացված եկամուտը նախորդ տարվա համեմատ աճել է 1.8 անգամ՝ կազմելով 23 միլիարդ 440 միլիոն ԱՄՆ դոլար: Զբոսաշրջությունից ստացված եկամուտների 75.1 տոկոսը ստացվում է օտարազգի այցելուների կողմից, իսկ 24.9 տոկոսը՝ արտասահման մեկնող թուրք քաղաքացիների:
Անցյալ տարվա նույն եռամսյակի համեմատությամբ Թուրքիա այցելողների թիվն աճել է 3.5 տոկոսով:











































