Շվեյցարիայի հավաքականի և Մյունխենի «Բավարիա»-ի նախկին գլխավոր մարզիչ Օտմար Հիտցվելդի կարծիքով` մյունխենցիներն ավելի հզոր են այնպիսի թիմերից, ինչպիսիք են Մադրիդի «Ռեալ»-ը կամ «Բարսելոնա»-ն: Հիտցվելդը նշել է, որ «Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան ռոտացիա իրականացնելու լայն հնարավորություններ ունի:
«Խաղացողների ընտրության հարցում «Բավարիա»-ն գերազանցում է «Բարսելոնա»-ին և «Ռեալ»-ին: Գվարդիոլան կարող է առանց խնդիրների փոխարինել երկու-երեք շատ հզոր ֆուտբոլիստների:
Ընդ որում, բազմաթիվ խաղացողներ իրենց խաղային որակները ցուցադրելու և խաղային պրակտիկա ունենալու հնարավորություն են ստանում, ինչի շնորհիվ էլ թիմում առկա է այդ մրցակցությունը»,- tz-ը մեջբերում է Հիտցվելդի խոսքերը:






































