Բրազիլացի կիսապաշտպան Ֆելիպե Կոուտինյոն մեկնաբանել է իր՝ «Լիվերպուլ» տեղափոխությունը:
«Ես շատ երջանիկ եմ: Սա իմ կարիերայում շատ կարևոր քայլ էր, ու ես հույս ունեմ, որ այստեղ գալով՝ լավ ֆուտբոլ կցուցադրեմ, որպեսզի իմ ներդրումը ունենամ թիմային հաջողությունների մեջ:
«Լիվերպուլ»-ը մեծ ակումբ է, որի կազմում հանդես են գալիս մեծ ֆուտբոլիստներ: Բրազիլիայում «Լիվերպուլ»-ի մասին շատ են խոսում: Այս ակումբը մեծ հետաքրքրվածություն ուներ իմ նկատմամբ, ու ես վստահ եմ, որ նրանք հավատում են ինձ»,- խաղացողի խոսքերն է մեջբերում «Լիվերպուլ»-ի պաշտոնական կայքը:





































