Լոնդոնի «Չելսի»-ի նախկին ֆուտբոլիստ Ռոմելու Լուկակուն կարծում է, որ ֆուտբոլային կարիերայում մեծ առաջընթաց կգրանցի այն դեպքում, երբ պայմանագիր կկնքի գրանդ ակումբի հետ, տեղեկացնում է Sky Sports-ը:
21-ամյա բելգիացին հասցրել է հանդես գալ «Չելսի»-ում, որտեղից վարձավճարով տեղափոխվել է «Էվերթոն»:
Տրանսֆերն ամբողջությամբ գնելուց հետո «Էվերթոն»-ը Լուկակուին դարձրեց թիմի հիմնական հարձակվողը: Ռոմելուն իրեն չարդարացրեց, քանի որ 36 հանդիպման ընթացքում մրցակցի դարպասը գրավեց ընդամենը 10 անգամ:
«Հաճելի էր հանդես գալ «Չելսի»-ի կազմում: Նպատակներս գաղտնի չեն: Բոլորն էլ գիտեն, որ ես ցանկանում եմ հանդես գալ գրանդ ակումբում»,- հայտարարել է Լուկակուն:








































