Հյուսիսային Կորեայի կուսակցական էլիտան որոշում է ընդունել երկրում մարտական գործողությունների առաջադեմ միջոցների, ներառյալ՝ խելացի սպառազինության և անօդաչու թռչող սարքերի մշակման մասին։ Այս մասին հայտնում է Հյուսիսային Կորեայի Կենտրոնական հեռագրական գործակալությունը։
Աշխատանքային կուսակցության 70-ամյակի առիթով դրա Կենտկոմի քաղբյուրոն ընդունել է որոշում երկրի հետագա զարգացման հանձնարարությունների վերաբերյալ, այդ թվում՝ ռազմական ոլորտում։
Կենտկոմի քաղբյուրոն ընդգծել է երկրի պաշտպանական հզորության ամրապնդման անհրաժեշտությունը՝ վճռորոշ մարտում Ամերիկայի դեմ հաղթանակի հասնելու և հզոր սոցիալիստական տերության կառուցումը ինտենսիվորեն արագացնելու համար։











































