«Բարսելոնա»-ի պաշտպան Խերարդ Պիկեն վստահ է, որ Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն դարձյալ ցուցադրելու է իր լավագույն խաղը: Վերջին հանդիպումներում պորտուգալացի ֆուտբոլիստն առանձնապես տպավորություն չէր գործում: Սակայն Պիկեն վստահ է, որ դա ժամանակավոր երևույթ է:
«Բնականաբար, Քրիշտիանուն կհաղթահարի անհաջող շրջանը: Նա երեք անգամ «Ոսկե գնդակ» է նվաճել: Ռոնալդուն դարձյալ հիանալի խաղ կցուցադրի»,- Cope-ն մեջբերում է Պիկեի խոսքերը:
Ընթացիկ մրցաշրջանում Ռոնալդուն մասնակցել է Իսպանիայի առաջնության 19 խաղերի, 28 գոլի հեղինակ է դարձել և գոլային 9 փոխանցում կատարել:










































