Sunday, 05 07 2026
13:15
Մունդիալ-2026. Ֆրանսիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ
11:45
Մունդիալ-2026. Մարոկկոն խոշոր հաշվով հաղթեց Կանադային
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում
14:50
Անգլիա – Մեքսիկա խաղի տոմսերը կվաճառվեն 60 անգամ ավելի թանկ
11:30
Մունդիալ-2026. Արգենտինան հաղթեց Կաբո Վերդեին
11:10
Մունդիալ-2026. Եգիպտոսը հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի շնորհիվ հաղթեց Ավստրալիային
17:30
Պորտուգալիա–Խորվաթիա խաղում չեղարկված գոլի վերաբերյալ ՖԻՖԱ-ի պարզաբանումը
16:50
Յուլիան Նագելսմանը հեռացավ Գերմանիայի ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնից
15:10
Ռոնալդուի գոլն ու վերջին րոպեի հաղթական հարվածը Պորտուգալիային տարան հաջորդ փուլ
09:50
Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզչին հորդորել են կամավոր հեռանալ
07:50
Մունդիալ-2026. Պորտուգալիան ու Շվեյցարիան շարունակում են պայքարը
07:30
Մունդիալ-2026. Իսպանիան հաղթեց Ավստրիային
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
17:30
«Ացտեկաում» մեզ շատ-շատ խոչընդոտներ են սպասում. Տուխել
07:30
Մունդիալ-2026. Բելգիան ու ԱՄՆ-ն շարունակում են պայքարը
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
20:53
Ֆրանսիան պատմական ռեկորդ է սահմանել ԱԱ-2026-ում
19:40
«Փյունիկ»-ը նոր համալրում ունի կազմում
17:50
Յուրգեն Կլոպը ցանկություն ունի գլխավորելու Գերմանիայի ազգային թիմը
16:50
Հենրիխ Մխիթարյանը երկարաձգեց պայմանագիրը «Ինտեր»-ի հետ
08:10
Մունդիալ-2026. Մեքսիկան վստահ հաղթանակ տարավ Էկվադորի նկատմամբ
07:50
Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Շվեդիային ու նվաճեց հաջորդ փուլի ուղեգիր
07:30
Մունդիալ-2026. Նորվեգիան գերազանցեց Կոտ դ’Իվուարին
18:10
Մեսսիի նոր հսկա արձանը Պատագոնիայում

Ազգային հավաքական հրավիրվելը մեծ պատիվ է յուրաքանչյուրի համար. Արսեն Բեգլարյան. Սպորտ

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հրապարակել է այն ֆուտբոլիստների ցուցակը, ովքեր պետք է նախապատրաստվեն փետրվարի 5-ին Ֆրանսիայի Վալանս քաղաքում կայանալիք Հայաստան-Լյուքսեմբուրգ ընկերական հանդիպմանը: Հրավիրվածների թվում է նաև Կապանի «Գանձասար»-ի դարպասապահ Արսեն Բեգլարյանը, ով առաջին անգամ է հրավիրվել Հայաստանի ազգային հավաքական:

ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում Արսեն Բեգլարյանը խոսել է ազգային հավաքական հրավիրվելու հետ կապված իր զգացողությունների և առաջիկա խաղից սպասելիքների մասին: Ստորև ներկայացնում ենք Բեգլարյանի հարցազրույցը ՀՖՖ պաշտոնական կայքին.

– Արսեն, շնորհավորում ենք առաջին անգամ ազգային հավաքական հրավիրվելու կապակցությամբ: Ի՞նչ զգացողություններ ունես այս պահին:

– Շնորհակալություն, ինձ այս պահին շատ երջանիկ եմ զգում: Հավաքական հրավիրվելու մասին լուրն իմացել եմ Թուրքիայում՝ հավաքի ընթացքում: Բնականաբար շատ եմ ուրախացել հրավերի կապակցությամբ:

Երբ նոր էիր տեղափոխվում Հայաստան, սպասո՞ւմ էիր, որ այսքան կարճ ժամանակում կհրավիրվես ազգային հավաքական:

Չեմ կարող ասել, որ սպասում էի, բայց հոգու խորքում հույս ունեի: «Գանձասար» տեղափոխվելու նպատակը հենց այն էր, որ անընդհատ լինեմ հավաքականի մարզիչների ուշադրության կենտրոնում:

Ազգային հավաքականի ֆուտբոլիստներից ինչ-որ մեկի հետ ծանո՞թ ես:

Ծանոթ եմ նրանց, ում հետ խաղացել եմ երիտասարդական հավաքականում, ինչպես նաև նրանց, ում դեմ խաղում եմ Հայաստանի առաջնության շրջանակներում: Վերջերս ծանոթացել եմ Հրայր Մկոյանի և Արտակ Եդիգարյանի հետ, ճանաչում եմ նաև Արթուր Սարկիսովին:

Ի՞նչ սպասելիքներ ունես Լյուքսեմբուրգի հավաքականի դեմ խաղից:

Ես կարծում եմ, որ մեզ այնքան էլ հեշտ չի լինի, քանի որ Լյուքսեմբուրգը գաճաճ պետությունների շարքում ամենաուժեղ թիմերից մեկն է: Վերջին ժամանակաշրջանում նրանք մեծ աճ են գրանցել և առաջվա նման հաճախ չեն պարտվում խոշոր հաշիվներով: Լրացուցիչ դժվարություններ կարող է առաջացնել այն հանգամանքը, որ հանդիպումն ընկերական է, և Վարդան Մինասյանը հավանաբար փորձարկումներ կկատարի այդ խաղում:

Ինքդ հույս ունե՞ս մասնակցել առաջիկա հանդիպմանը:

Ցանկացած ֆուտբոլիստ, ով հրավիրվում է հավաքական, հույս ունի խաղային ժամանակ ստանալ: Սակայն, եթե նույնիսկ ես չխաղամ, շատ չեմ տխրի, քանի որ, կարծում եմ, դեռ ամեն ինչ առջևում է: Հավաքականի փորձառու դարպասապահների կողքին մարզվելն ինձ համար մեծ փորձ կլինի: Բացի այդ, արդեն իսկ ազգային հավաքական հրավիրվելը լուրջ նվաճում է և մեծ պատիվ:

Լուսանկարը՝ ՀՖՖ պաշտոնական կայքի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում