Գերմանական «Շտուտգարտ»-ի կիսապաշտպան Զդրավկո Կուզմանովիչը տեղափոխվելու է «Ինտեր» ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում՝ գրում է Football Italia-ն:
Այսօր կիսապաշտպանն ու իր գործակալը մեկնելու են Միլան՝ բանակցությունների առաջին փուլին մեկնարկ տալու:
Խաղացողի տրանսֆերային արժեքը գնահատվում է 2 միլիոն եվրո:
Կուզմանովիչի ծառայություններով հետաքրքրված են նաև «Լիվերպուլ»-ն ու «Վալենսիա»-ն:










































