«Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն օրեր առաջ «Ասթոն Վիլա»-ն գլխավորելու առաջարկ է ստացել: Պորտուգալացի մասնագետին նամակ է գրել բիրհինգեմյան ակումբի 6-ամյա երկրպագուն:
«Հարգելի պարոն Մոուրինյո: Իմ անունն է Ջուդ: Ես 6 տարեկան եմ, «Ասթոն Վիլա»-ի երկրպագու: Դուք իմ սիրելի մարզիչն եք: Կարո՞ղ եք գլխավորել իմ սիրելի ակումբը` ձեր հետ այնտեղ տեղափոխելով Կոստային: Մեզ օգնություն է հարկավոր: Շնորհակալ եմ»,- Daily Mail-ը հատված է մեջբերում Ջուդի նամակից:
Փոքրիկի հայրը նշել է, որ Մոուրինյոն պատասխանել է Ջուդին` գրելով, որ, ցավոք, այս պահին չի կարող ընդունել «Ասթոն Վիլա»-ն գլխավորելու առաջարկը: Մոուրինյոն նաև իր լուսանկարն ու ինքնագիրն է ուղարկել:








































