Ինչպես տեղեկացնում է Երևանի «Փյունիկ»-ի պաշտոնական կայքը, թիմը երկրորդ ուսումնամարզական հավաքի ընթացքում երեք ընկերական հանդիպում է անցկացնելու Անթալիայում:
Արդեն հայտնի են, թե ովքեր են լինելու ակումբի մրցակիցները:
Փետրվարի 12-ին թիմն ուժերը կչափի մոլդովական «Միլսամի»-ի հետ, վեց օր անց փյունիկցիները խաղադաշտ դուրս կգան «Օլիմպիկ Սարաևո»-ի դեմ, և այս հավաքի վերջին հանդիպումը կկայանա փետրվարի 24-ին՝ «Վոստոկ»-ի հետ:
Լուսանկարը՝ «Փյունիկ»-ի պաշտոնական կայքի:










































