Լոս Անջելեսի հայաշատ Գլենդել քաղաքում երեքշաբթի օրը տեղի են ունեցել Քաղաքապետական խորհրդի ընտրություններ: Նախնական արդյունքներով, Րաֆֆի Մանուկյանը, Նաիրի Նահապետյանն ու Վահե Փիրումյանն ստացել են ամենաշատ քվեները: Ընտրությունների պաշտոնական արդյունքներն առայժմ չեն ամփոփվել: Նախնական հաշվարկով, ամենաշատ քվե ստացած երեք թեկնածուներից երկուսը ընտրվելու ամենամեծ հավանականությունն ունեն: Նախնական արդյունքներով, Մանուկյանը ստացել է 8968 քվե, իսկ Դեյվ Ռիվըրը և Ջան Դրեյմընը համապատասխանաբար` 8833 և 8806 քվե:








































