ԱՄՆ Օրեգոն նահանգում բնակվող տաղանդավոր նկարչուհի և դիզայներ Սառա Սմիթը ստեղծում է բացառիկ ապարանջաններ՝ բնության մասնիկներով: Այս մասին տեղեկացնում է Kulturologia.ru-ն:
Յուրաքանչյուր աքսեսուարի ներսում կարելի է գտնել բնության մասնիկներ՝ չորացած ծաղկաթերթեր, տերևներ, խոտեր: Զարդերը շատ օրիգինալ և բնական տեսք ունեն:
Նկարչուհու խոսքերով՝ յուրաքանչյուր ապարանջանի ստեղծման համար իրենից պահանջվում է 2-3 շաբաթ:
Սառան ունի իր Modern Flower Child առցանց խանութը:

















































