Լիոնել Մեսսիի տաղանդի երկրպագուներից երկուսը յուրօրինակ լուծում են գտել ֆուտբոլիստի մարզաշապիկը ստանալու համար:
AS-ը փոխանցում է, որ «Բարսելոնա»-«Վիլյառեալ» խաղին նրանք «Կամպ Նոու» են եկել մեկն այլմոլորակայինի , իսկ մյուսը` շան կերպարներով:
Ֆանատները նաև պաստառ են բերել հետևյալ գրառումով` «Մեսսի, ժամանել եմ քո մոլորակ ու պահանջում եմ քո մարզաշապիկը»:








































