Նյու Ջերսիի դպրոցի աշակերտները սահմանել են փաթեթավորման օդային պղպջակների մասսայական ոչնչացման ռեկորդ,- հաղորդում Orange News-ը: Միջոցառումը տևել է 2 րոպե, դրան մասնակցել է 366 մարդ: Թե որքան արագ Գինեսի ռեկորդների գիրքը կգրանցի այդ ձեռքբերումը՝ դեռ հայտնի չէ:
Օդային պղպջակների ռեկորդային ոչնչացումը տեղի է ունեցել փաթեթի օդային փուչիկների օրը տոնելու շրջանակներում, որը նշվում է յուրաքանչյուր տարվա հունվարի վերջին երկուշաբթիին։ Միջոցառումը բարեգործական բնույթ է կրել, քանի որ ընթացքում միջոցներ են հավաքվել «Սենդի Հուքի» դպրոցում հրաձգության ժամանակ զոհվածների ընտանիքներին օգնելու համար:
Փուչիկներով փաթեթը ի հայտ է եկել 1957 թ. և ի սկզբանե մտածվել է գյուտարարներ Ալֆրեդ Ֆիլդինգի և Մարկ Չավանի կողմից՝ որպես նոր ծավալ: Սակայն հետագայում այն սկսել են օգտագործել որպես փաթեթավորման նյութ նուրբ և կոտրվող առարկաների համար: Այդ փաթեթի փուչիկների պայթեցումը սիրված զբաղմունք է: Համարվում է, որ այդ զբաղմունքից հաճույք հնարավոր է ստանալ միայն այն ժամանակ, երբ փուչիկները պայթում են բնորոշ ձայնով:







































