Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ տարիներ առաջ Սուրբ Աստվածածնի ավետման տոնը հռչակվել է իբրև մայրության օրհնության օր: Այդ օրը Հայոց Եկեղեցու բոլոր տաճարներում Ս. Պատարագի ավարտին կատարվելու է մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության հատուկ կարգ:











































