Կառավարական ինքնաթիռը, որում եղել է Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովը, մայրաքաղաք Սոֆիայի օդանավակայանում վթարային վայրէջք է կատարել: Այս մասին գրում է Ria Novosti-ն:
Բորիսովի գլխավորությամբ պատվիրակությունը Սոֆիայից մեկնում էր Բրյուսել՝ մասնակցելու Եվրախորհրդի նիստին: Սակայն թռիչքից հետո ինքնաթիռի մոտ շասսիի հետ կապված խնդիրներ են առաջացել, ուստի վերադառնալու որոշում է ընդունվել: Ինքնաթիռը մոտ մեկ ժամ պտտվել էր օդանավակայանի վրա: Նշվում է, որ վայրէջքը հնարավոր է եղել միայն 5-րդ փորձից հետո:









































