«Օսկարի» մի քանի թանկարժեք արձանիկներ մեկնում են ճանապարհորդության ԱՄՆ-ի քաղաքներ՝ նախքան աստղային մրցանակակիրների ձեռքերում հայտնվելը: «Օսկարների» առաջին շրջագայությունը սկսվելու է փետրվարի 4-ին: Նյու Յորքի, Ֆիլադելֆիայի, Չիկագոյի, Բալթիմորի, Հյուսթոնի, Դալասի, Ֆենիքսի և այլ քաղաքների կինոերկրպագուները կարող են ձեռքերում պահել ոսկե ասպետին և լուսանկարվել նրա հետ:
Միջոցառմանը կարող են մասնակցել բոլոր ցանկացողները: Ակցիան կոչվում է Oscar Roadtrip,- հաղորդում է ITAR-TASS-ը:
Ճանապարհորդությունը կտևի 3 շաբաթ և կավարտվի արձանիկների՝ կարմիր գորգի վրա պաշտոնական ժամանմամբ: Դա տեղի կունենա փետրվարի 24-ին:










































