Tuesday, 21 05 2024
Նեթանյահուն դատապարտել է ՄՔԴ դատախազի դիմումն՝ իրեն ձերբակալելու հրաման ստանալու համար․ ԱՄՆ-ն աջակցել է Իսրայելին
12:15
Աշխարհի ութ երկրներ սուգ են հայտարարել Իրանի նախագահի զոհվելու կապակցությամբ
ՀՀ քննչական կոմիտեի կարիքների հիման վրա փոխգործակցության ընդլայնման նոր հնարավորություններ կան
Իրանի նախագահի մահով Էրդողանը «թոթափու՞մ է կապանքները»
11:45
Թավրիզում մեկնարկել է Իրանի նախագահի և մյուս զոհերի հուղարկավորման արարողությունը
Որևէ մեկն այլևս չի կարող իր ծանոթին չծանուցել վարժական հավաքներին մասնակցելու համար
ԱԺ-ն մեկ րոպե լռությամբ հարգեց Իրանի նախագահի և մյուս պաշտոնյաների հետ տեղի ունեցած դժբախտությունը
«Սահմանի վերարտադրություն» հասկացողություն չկա, մի’ խեղաթյուրեք խոսքերս
Սրբազանը երեսով է տալիս իր աջը համբուրելը․ էս չե՞ք
Հոգևորականի սքեմի ներքո փորձում եք իշխանություն զավթել․ Կոնջորյան
Մի կպեք էդ աթոռին, կսոսնձվեք, նորմալ ազգային աթոռով ենք դա փոխարինելու
Փորձում եք գեներացնել քաղաքական հեթանոս շարժում, որպեսզի վերադառնանք քաղաքական գողապետությանը
Արարատ Միրզոյանն ու Ռոբերտ Ֆլոյդն ընդգծել են Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրի դերը չտարածման և միջուկային զինաթափման հարցում
Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունն աջակցում է Հայաստանի միջուկային ծրագրին․ Ռաֆայել Գրոսի
11:00
Գերմանիայի ԱԳ նախարարը ժամանել է Կիև
10:45
Ռուսաստանը 70 ամյա ՀՄՄ է օգտագործում Ուկրաինայի դեմ
Գազայում սպառման եզրին են վառելիքն ու սնունդը
10:15
Խորհրդարանը մեկ րոպե լռությամբ հարգեց Իրանի նախագահի և ԱԳ նախարարի հիշատակը
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
23-ամյա երիտասարդի մոտ լիցքավորված ատրճանակ և թմրանյութ է հայտնաբերվել
Ռուսաստանի հետ Հրվ. Կովկաս է վերադառնում Խորհրդային Միությունը. այսօրվա ՌԴ-ն ԽՍՀՄ-ից էլ վատն է
09:45
Ֆասթ Բանկի աջակցությամբ վերանորոգվել են «Բոհեմ» թատրոնի ենթակառուցվածքները
Իրանական աղետին մեր «ապոկալիպտիկ» արձագանքները թույլ իմունիտետի նշան են
Սպասվում է կարճատև անձրև
Տավարիշ Գալստանյան, թրջվելուց մի վախեցեք. անլրջացնում են իրենց իսկ շարժումը
Ի՞նչ են քննարկել ՔՊ փակ նիստում. «Հրապարակ»
Կին դատավորների մեծ մասը ԲԴԽ գնալու ցանկություն չունի. «Ժողովուրդ»
ՀԱԿ-ը սպասում է իր հարցերի պատասխանին. «Հրապարակ»
30 մլն դրամ՝ մոդուլային-շարժական շենքեր ձեռք բերելու համար. «Հրապարակ»

Եթե ժողովրդի ցանած վարունգը թարս ա բուսնում, իշխանությունն ի՞նչ անի

ՀՀ նախագահի ՀՀԿ թեկնածու Սերժ Սարգսյանի Տավուշի մարզ նախընտրական այցի ընթացքում նրան ուղեկցել է նաև տարածքից ընտրված և ՀՀԿ-ական դարձած պատգամավոր Հակոբ Հակոբյանը, ով «Կիլիկիա» գարեջրի գործարանի սեփականատերն է: Երեկ մի քանի հարց ուղղեցինք տարածքի պատգամավորին` գյուղում Սերժ Սարգսյանի հայտարարությունների հետ կապված: Ինչպես հայտնի է, այցի մեկնարկին Սերժ Սարգսյանն «ա լյա Րաֆֆի Հովհաննիսյան», մոտեցել է առաջին իսկ պատահած տարեց տղամարդուն և հետաքրքրվել, թե ինչ խնդիրներ ունի, ապա լսելով պատասխանը, թե` «գյուղը դատարկվում է, էրեխեքս Ռուսաստանում են», նեղսրտել է. «Ե՞ս եմ մեղավոր, որ քո էրեխեքը Ռուսաստանում են: Դրա համար է՞լ եմ ես մեղավոր, չթողնեիր՝ գնային»: Գյուղացու պատասխանը` «Եթե զավոդ լիներ, աշխատեին՝ չէին գնա», ավելի է հունից հանել Սարգսյանին. «Այ տենց եք մտածում, որ խիարը թարս ա բուսնում: Հայրիկ ջան, առանց այն էլ մենք շատ մեղքեր ունենք, ինչի՞ եք նոր մեղք բարդում մեր վրա: Եթե ասեիք՝ գյուղում գազ, ջուր, ճանապարհ չլիներ, կասեի ես եմ մեղավոր, դրա համար ես եմ պատասխանատու, բայց որ քո էրեխեքը գնացել են Ռուսաստան՝ ե՞ս եմ մեղավոր: Թող մնար գյուղում հող մշակեր, անասուն պահեր»,- հայտարարել է նախընտրական այցով գյուղ այցելած ՀՀԿ թեկնածուն:

  – Պարոն Հակոբյան, որպես տարածքի պատգամավոր, համամի՞տ եք Սերժ Սարգսյանի հետ, որ գյուղացիները սխալ են մտածում, դրա համար «խիյարը թարս է բուսնում»  էդտեղ:

 – Ես ճիշտն ասած, չեմ լսել դա: Չեմ կարող մեկնաբանել: 

 – Ենթադրենք՝ չեք լսել, ամեն դեպքում Դուք իրեն սատարում եք, որպես էդտեղի պատգամավոր, համամի՞տ եք իր կարծիքի հետ:

 – Այո, ես սատարում եմ իրեն, որովհետև ինքը ՀՀԿ ղեկավարն է, ես էլ դարձել եմ ՀՀԿ կուսակցության անդամ: …Խիյարի թարս աճելը կամ շիտակ աճելը չգիտեմ, չեմ լսել, չլսած բանի մասին չեմ կարող մեկնաբանել: Ինչ վերաբերում է, թե գյուղացիները աշխատում են, չեն աշխատում, այդ հարցին ես կարող եմ հստակ պատասխանել, որ կան մարդիկ, որոնք աշխատում են, կան մարդիկ, որ չեն աշխատում: Օրինակ՝ իմ ընտրատարածքում, կոնկրետ` Շամշադինի, Բերդի տարածաշրջանում մոտ 80 գյուղ կա: Գյուղեր կան, որ շատ լավ մշակում են, օրինակ` Արծվաբերդ գյուղը, ես հպարտորեն եմ ասում, արտասահմանում շատ եմ եղել, և տեսել եմ էնտեղ ոնց են մշակում, գյուղեր կան, որ նայում եմ մշակած հողերը, հիանում եմ, բայց կան նաև անմշակ հողեր, որոնք չեն մշակում: Էն, ինչ որ նախագահն ասում է` ես, օրինակ, համամիտ եմ իր հետ, որ գյուղերում գործարան կառուցելու կարիք չկա, գյուղերի գործարանը հողն է: Գյուղացին պետք ա հողի հետ աշխատի, իրա գործարանն ա դա:

 – Իսկ եթե պայմաններ ստեղծված չեն, որ գյուղացին իր բերքը նորմալ իրացնի և չի կարողանում այդ գյուղի հողով ապրել, այդ դեպքում ի՞նչ անի:

 – Էնպես չի, որ բերքը կա, լիքն է, գնորդը չկա: Ես ինքս ասել եմ՝ ցորեն, եգիպտացորեն, ինչքան ուզում են, թող արտադրեն: 

 – Ակնհայտ է նաև, որ դա Արարատյան դաշտավայրը չի, բերքն այդտեղ շատ առատ չի լինում և հող մշակել սահմանամերձ գյուղում այնքան էլ հեշտ չի: 

 – Սերժ Սարգսյանն էսօր ասաց, որ էն տարածքները, որոնք սահմանամերձ են, կրակի տակ են, հողի հարկից ազատում ենք: Դա ինձ թվում ա, մեծ օգնություն ա գյուղացուն: Էլ ի՞նչ անի Սերժ Սարգսյանը:

 – Չե՞ք կարծում, որ այդ խոստումը բավական ուշացել է, և այդ տարածքները համարյա ամայացել են, մարդիկ արտագաղթել են այդտեղից և հիմա հողի հարկից ազատվելով` դժվար թե հետ վերադառնան:

 – Արտագաղթն, իհարկե, շատ վատ բան է, մեր ազգի համար դա կործանարար է, բայց արտագաղթ ամեն տեղ էլ կա: Երևի մենք պետք է յուրաքանչյուրս մեր տեղը էնպես անենք, որ կանխենք էտ արտագաղթը:

 – Ասել է թե` համաձայն եք Սերժ Սարգսյանի հետ, որ իշխանությունն` ի դեմս իրեն մեղավո՞ր չի, որ արտագաղթ կա, որ երիտասարդությունը գնացել է գյուղից, ինչպես նա ասել է այդ գյուղացուն:

 – Ինձ թվում է` պետք չի անձնավորել, թե ով է մեղավոր, բոլորս էլ մեղավոր ենք, ինձանից սկսած, ես էլ եմ մեղավոր, դուք էլ եք մեղավոր: Աֆրիկայում չգիտեմ ինչ ա շուռ գալիս, ասում ենք` Սերժ Սարգսյանը մեղավոր ա:

 – Բայց խոսքը Հայաստանի մասին է, Հայաստանի դատարկվող գյուղերի մասին է, ինչը իշխանության սխալ քաղաքականության հետևանք է: Հնարավոր չէ դա անտեսել, ինչպես Սերժ Սարգսյանն է փորձում իր վրայից այդ պատասխանատվությունը գցել:

 – Ես ինչքան որ գիտեմ, ինքն իր վրայից չի գցում ոչ մի բան, և ես մի քանի անգամ լսել եմ, որ ինքն ասել է` խնդիր կա էդտեղ, անելիքներ շատ ունենք բոլորս:

 – Հիմա, Ձեր կարծիքով, ո՞վ է մեղավոր, որ «խիյարը թարս է բուսնումե` բնակչությո՞ւնը, թե՞ Սերժ Սարգսյանը:

 – Վարունգ ասենք: Իշխանությունը վարունգ չի ցանում, ժողովուրդն ա ցանում վարունգ, եթե թարս ա բուսնում, բնականաբար իշխանությունն ի՞նչ մեղավոր ա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում