Սաուդցի պատմաբան Սալեհ էլ-Սաադոոնը հանդես է եկել ի պաշտպանություն երկրում սահմանված արգելքի, համաձայն որի` կանանց արգելվում է ավտոմեքենա վարել: Այս մասին գրում է The Daily Telegraph-ը:
Նա հայտարարել է, որ արևմտյան երկրներում, որտեղ կանանց թույլ է տրվում ղեկին նստել, ոչ ոք չի հոգում նրանց բռնաբարվելուց պաշտպանության մասին:
«Նախկինում կանայք երթևեկել են ուղտերով, ուստի տրամաբանական է հարցնել` ինչն է խանգարում թույլ տալ նրանց ավտոմեքենա վարել»,- ասել է նա:
«Սաուդյան Արաբիայում հատուկ հանգամանքներ են առկա: Եթե կինը մեկ քաղաքից մյուսն է մեկնում և նրա ավտոմեքենան փչանում է ճանապարհին, ապա պատկերացրեք` ինչեր կարող են նրա հետ պատահել»,- հստակեցրել է պատմաբանը:
Էլ-Սաադոոնը նաև խոստովանել է, որ կանանց կարող է բռնաբարել նրանց վարորդը, սակայն առաջարկել է նաև այլընտրանք` սաուդցի կանայք կարող են արտասահմանից կին վարորդների վարձել:









































