Գերմանիայի Հաննովեր քաղաքի ոստիկանությունը փնտրում է 20 կգ-անոց ոսկեզօծ ուղղանկյուն քաղցրաբլիթի քանդակի գողին։ Այն 1913-ից զարդարում էր տեղի հացի փռերից մեկի ճակատամասը,- հայտնում է Associated Press-ը:
Local.de Bahlsen պորտալի տվյալներով՝ գողացված «քաղցրաբլիթի» ընկերության սեփականատերը հայտարարել է 1000 եվրո պարգև այն գողացողի մասին տեղեկություններ հայտնելու համար: Ինչպես հաղորդում է պորտալը, քանդակը, որը պատրաստված է ոսկեջրած բրոնզից, որպես մետաղ հանձնելու դիմաց, կարող է բերել ընդամենը 100 եվրո:
Ինչպես նշում է Local.de-ն, հստակ հայտնի է, թե երբ է գողացվել քանդակը, որը տեղադրված էր շուրջ 5 մ բարձրության վրա:
Bahlsen հացի փուռը գտնվում է Հանովերի ամենամարդաշատ փողոցներից մեկում, և շուրջ 250 աշխատակիցներ ամեն օր ելումուտ են անում շինությունից, սակայն չի հաջողվել գտնել գողության որևէ ականատեսի:
Գողության մասին հայտարարությունը ստացվել է միայն անցած երկուշաբթի:






































