Իրանում մեկ մարդ է կախաղան բարձրացվել: APA գործակալության փոխանցմամբ՝ 30-ամյա Մասուդալի Մուրադին մեղավոր է ճանաչվել թմրանյութերի մաքսանենգության մեջ: Տեղի դատարանը նրա դեմ մահապատժի վճիռ էր կայացել: Մահապատիժն իրականացվել է Ռաջաիշեհր բանտում:
Իրանցի իրավապաշտպան ակտիվիստների տարածած տեղեկության համաձայն՝ վերջին ամսում երկրում կախաղան է բարձրացվել 49 մարդ:











































