Էնշտեյնի հարաբերականության տեսությունը շատ ենթադրությունների տեղիք է տվել, որոնց վրա հիմնվում է ժամանակակից գիտությունը: Օրինակ, դրա վրա հիմնված տիեզերական մոդելի համաձայն՝ Տիեզերքը գոյություն ունեցող տեսքով հայտնվել է 13,8 միլիարդ տարի առաջ՝ Մեծ պայթյունի արդյունքում: Մինչ այդ այն գտնվել է սինգուլյալ վիճակի մեջ՝ իրենից մի կետ ներկայացնելով, որի խտությունն ու ջերաստիճանը անվերջության է ձգտել, գրում է Physics Letters B ամսագիրը:
Սակայն, մաթեմատիկական բանաձևերի շնորհիվ հնարավոր է միայն վերականգնել այն, ինչ եղել է Պայթյունից հետո, սակայն սինգուլյարության ժամանակ ֆիզիկայի մեզ հայտնի օրենքները չեն եղել:
Եգիպտոսի Բենհա համալսարանից Ահմեդ Ֆարագ Ալին և Կանադայի Լետբրիջի համալսարանից Սաուրիա Դասը Տիեզերքի ձևավորման նոր մոդել են առաջարկում, որը լուծում է սինգուլյարության խնդիրը:
Նրանց աշխատանքը հիմնված է հայտնի ֆիզիկոս Դևիդ Բոմի աշխատանքի վրա, ով 1950-ականներին ուսումնասիրել է դասական գեոդիզիական հետագծերի փոխարինումը քվանտայինով:
Ալիի և Դասի մշակած մոդելն իր մեջ միավորում է Հարաբերականության տեսությունն ու Քվանտային թեորեան: Այն ոչ միայն բացառում է սինգուլյարությունը, որը նախորդել է Մեծ պայթյունին, այլև անհնար է համարում այն ենթադրությունները, թե ժամանակի ընթացքում Տիեզերքը կսեղմվի և մի կետի կվերածվի:









































