Ֆրանկլին Դելանո Ռուզվելտը ծնվել է 1882 թ. հունվարի 30-ին ապահովված ընտանիքում: Մինչև 14 տարեկանը Ֆրանկլինը կրթություն ստացել է տանը, այնուհետև՝ Գրոտոնի հատուկ դպրոցում:
Նա համալսարանական կրթություն է ստացել՝ ավարտելով այն 1904 թ. բակալավրի աստիճանով: Իսկ իրավաբանական համալսարանը ավարտելուց հետո սկսել է փաստաբանական գործունեություն ծավալել:
1910 թ. Ռուզվելտը դարձել է Նյու Յորք նահանգի սենատոր, այնուհետև եղել է ծովային նախարարի օգնական: 1921 թ. նա հիվանդացել է պոլիոմիելիտով և ամբողջ կյանքը անցկացրել է հաշմանդամի սայլակի վրա: Սակայն դա չի խանգարել նրա հետագա քաղաքական գործունեությանը: 1928 թ. նա դարձել է Նյու Յորքի նահանգապետ, իսկ 1932 թ. նախագահական ընտրություններում տպավորիչ հաղթանակ է տարել:
1935 թ. և 1939 թ. Ֆրանկլին Ռուզվելտը հաղթել է երկրորդ և երրորդ նախագահական ընտրությունները: Նա միակ ամերիկյան նախագահն է, որ երկու ժամկետից ավելի է նախագահել:
1943 թ. Ռուզվելտը ընտրվել է՝ չորրորդ անգամ նախագահելու, սակայն 1945 թ. ապրիլի 12-ին մահացել է ուղեղի արյան զեղման պատճառով:







































