Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը կոչ է արել «Թալիբան» շարժման ղեկավարությանը հանրապետության կառավարության հետ ուղիղ երկխոսություններ սկսել: Նրա կարծիքով, երկխոսությունն ու միասնական աշխատանքը խաղաղ կյանքի համար չափից ավելի մեծ նշանակություն ունեն,- հաղորդում է NHK-ն:
Դրա հետ մեկտեղ Քարզայը նշել է, որ հարկ է համարում հենց ուղիղ, այլ ոչ թե երրորդ կողմի ներգրավմամբ երկխոսություններ անցկացնել: Այդ խոսքերով Քարզայը պատասխանել է այն իսլամիստներին, ովքեր կոչ են արել կողմերի երկխոսության ընթացքում ներգրավել ԱՄՆ-ին՝ որպես գործըներոջ։
Նշենք, որ Կատարի տարածքում հաստատվել և աշխատում է «Թալիբանի» կապի գրասենյակը, որի միջոցով շարժման ղեկավարությունը փոխանցում է իր հաղորդագրությունների և դիմումների մի մասը: Հատկանշանակ է, որ հենց այդ օրգանի միջոցով են իսլամիստները նախկինում հրաժարվել Քարզայի հետ համագործակցությունից, քանի որ համարել են նրան ԱՄՆ-ի խամաճիկ:







































