Մինսկում հանդիպումից առաջ Ուկրաինայի ճակատագիրը մազից է կախված՝ գրում է USA Today-ը: Ուկրաինայի, Ռուսաստանի, Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարները կփորձեն քննարկել Կիևի և աշխարհազորայինների միջև խաղաղ համաձայնությունը Ուկրաինայի արևելքում հակամարտության սրման ֆոնին՝ նշում է թերթը:
Պարբերականը հիշեցնում է, որ նոր դիվանագիտական նախաձեռնության ֆոնին այդ շրջանում բախումները շարունակվում են:
Ուկրաինական ճգնաժամի սկզբից ի վեր գրեթե 1 տարում ավելի քան 5.400 մարդ է զոհվել, մոտ 1 մլն մարդ ստիպված է եղել լքել իր տունը, տասնյակ հազարներ տեղափոխվել են հարևան երկրներ՝ ասվում է հոդվածում: Նախորդ խաղաղ համաձայնությունը, որի մասին պայմանավորվածությունը ձեռք էր բերվել Մինսկում, չկարողացավ վերջ տալ հակամարտությանը՝ նշում է թերթը:









































