Մադոննան իր երիտասարդ և գեղեցիկ տեսք ունենալը բացատրում է գեներով և սպորտով զբաղվելով: Բացի այդ, նա շատ է հեղուկ օգտագործում: Ջրի մաքրման զտիչները մշտապես երգչուհու մոտ են լինում՝ և՛ համերգների, և՛ շրջագայությունների ժամանակ, քանի որ ջուրն օգնում է ոչ միայն նիհարելուն, այլև նյութափոխանակությանը:
Այնուամենայնիվ, նրա գեղեցիկ տեսքը կախված է նաև B12 վիտամինից: Պարզվում է, շատ աստղեր են այն օգտագործում՝ էներգիայով լի լինելու և թարմ տեսք ունենալու համար:
Սակայն շատ մասնագետներ հանգել են այն եզրակացության, որ այդ վիտամինը բացասաբար է ազդում վահանաձև գեղձի վրա և կարող է ալերգիկ ռեակցիա առաջացնել: Այս մասին գրում է Neformat.co.ua-ն:











































