Ֆրանսիան եւ Չինաստանը ստորագրել են $ 20 մլրդ-ի պայմանագրեր: Դա տեղի է ունեցել Չինաստանի նախագահ Հու Ձին Տաոյի այցի ընթացքում: Այս մասին հաղորդում է Reuters-ը: Պայմանագրերի ստորագրության մասին հայտարարել է Նիկոլա Սարկոզին` Չինաստանի նախագահի հետ հանդիպումից հետո: Նա նշել է, որ այդ գումարի մեջ է մտնում նաեւ գրեթե $3,5 մլրդ-ի համագործակցությունը միջուկային էներգիայի արտադրության վերաբերյալ: Ֆրանսիայում զարգացած է միջուկային էներգետիկան, եւ ֆրանսիական կողմը փորձում է օգտվել այդ առավելությունից: Ինչպես ասել է Սարկոզին, «Մենք համաձայնել ենք համագործակցել այս ոլորտում առանց սահմանափակումների եւ զարգացնել այն տարբեր ուղղություններով»: Կողմերը նաեւ համաձայնել են միջուկային համագործակցության արդյունքում ստացված արտադրանքը վաճառել երրորդ երկրներին:
Չինական կողմն իր հերթին պարտաստվում է առաջիկա հինգ տարիների ընթացքում երկկողմ առեւտուրը հասցնել $80 մլրդ-ի:











































