«Բեռլինալե-2015»-ի շրջանակում անցել է «Ոսկե հագուստով կինը» ֆիլմի պրեմիերան։ Երեկոյի ընթացքում կարմիր գորգով անցել են Հելեն Միրենը, Ռայան Ռեյնոլդսը և այլք։
69-ամյա Հելեն Միրենը երեկոյի համար ընտրել էր Dolce & Gabbana-ից կանաչ ժանեկազարդ զգեստ։ Նրա կերպարը լրացրել էին ադամանդե զարդերը։ Միրենը ընկել է Բեռլինի կինոփառատոնի կարմիր գորգի վրա, սակայն նա չի շփոթվել, բարձրացել է, մեղմ ժպտացել ու առաջ շարժվել։
Բեռլինի 65-րդ կինոփառատոնը կփակվի փետրվարի 15-ին։












































