Մոսկվայի Բասմանի շրջանային դատարանը բավարարել է «Սբերբանկի» պահանջը` ձեռնարկատեր Մարատ Բալասանյանին մոտ 2.4 մլրդ ռուբլով տուգանելու մասին: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
2007-ին և 2008-ին Բալասանյանի ղեկավարած «Րեշենիե» ընկերությունը «Սբերբանկից» 2.3 մլրդ ռուբլի ընդհանուր գումարով երկու վարկ է ստացել: 2010-ին պարտքի ոչ հարիր մարման հետ կապված «Սբերբանկը» դիմել է Մոսկվայի Արբիտրաժային դատարան` վարկային պայմանագրերի պարտքերը հետ ստանալու հայցով:
2011-ի փետրվարին դատարանը հաստատել է խաղաղ համաձայնագիրը: «Սբերբանկի» և Բալասանյանի միջև պայմանագիր է ստորագրվել: 2014-ի օգոստոսին «Սբերբանկը» կրկին դատարան է դիմել ստացողի («Րեշենիե») և երաշխավորի («Պրեմյեր Պլազա») սնանկության վերաբերյալ: Ձեռնարկատիրոջ դեմ հայց է ներկայացվել նաև Մոսկվայի Բասմանի շրջանային դատարան, որպես «Րեշենիե» ընկերության պարտականությունների ստանձնող:












































