Իրանի նախագահ Հասան Ռուհանին հայտարարել է, որ համաշխարհային տերությունները միջուկային գործարքում պետք է «օգտագործեն հնարավորությունը»՝ հավելելով, որ Թեհրանը ձեռնարկել է «անհրաժեշտ քայլեր»՝ համաձայնության համար: Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը:
Ռուհանիի հայտարարությունը պատասխանն էր ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի արտահայտությանն առ այն, թե միջուկային խնդրի լուծման գործում Իրանին անհրաժեշտ է դրսևորել քաղաքական կամք և ցանկություն:





































