Գիտնականները մշակել են եղանակ, որի միջոցով համակարգիչները կկարողանան անալիզի ենթարկել տեղեկությունը, որը հաղորդվել է օգտատերերի կողմից հրապարակվող նկարների կամ լուսանկարների օգնությամբ, այլ ոչ թե տեքստի: Աշխատանքի նոր ալգորիթմները ներկայացված են եղել Արհեստական ինտելեկտի առաջմղման ասոցիացիայի XXIX համաժողովի ժամանակ, որը տեղի է ունեցել Օսթինում (ԱՄՆ, Տեխաս նահանգ):
Հետազոտողները պնդում են, որ ներկայումս սոցցանցի օգտատերերը առավել հաճախ են իրենց զգացումները հրապարակում նկարների կամ լուսանկարների, այլ ոչ թե տեքստային հաղորդագրությունների միջոցով:
Այդ պատճառով կոնտենտի անալիզը, որը հրապարակում են օգտատերերը, զգալիորեն դժվարանում է ու չի արտացոլում մարդկանց տրամադրությունը:












































