«Բարսելոնա»-ի նախկին պաշտպան Էրիկ Աբիդալի կարծիքով` Զինեդին Զիդանը պատրաստ է գլխավորել «արքայական ակումբ»-ի գլխավոր թիմը: Բացի այդ, Աբիդալը նշել է, որ միշտ հիացել է Զիդանի խաղով:
«Զիդանի կարիերային սկզբում հետևում է հեռուստացույցով: Այնուհետև խաղադաշտում զգացի, թե որքան բարձրակարգ ֆուտբոլիստ է նա: Զիդանն աչքի է ընկնում իր խելքով, համեստությամբ: Նրան տեսնում եմ «Ռեալ»-ի գլխավոր մարզչի պաշտոնում»,- Onda Cero-ն մեջբերում է Աբիդալի խոսքերը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ տարածված տեղեկությունների համաձայն` «արքայական ակումբ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսն ուսումնասիրում է Կարլո Անչելոտիի` թիմը գլխավորելու նպատակահարմարությունը:







































