Դորտմունդի «Բորուսիա»-ի գործադիր տնօրեն Հանս Յոահիմ Վատցկեն չի ցանկացել հրապարակել թիմի հարձակվող Մարկո Ռոյսի նոր պայմանագրի մանրամասները:
Ավելի վաղ նշվում էր, որ ակումբը և Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստը մոտ են վերջինիս պայմանագրի ժամկետի երկարաձգմանը: Նոր պայմանագրի բոլոր կետերը քննարկված են և Ռոյսին մնում է միայն վերջնական որոշում կայացնել:
«Չեմ ցանկանում ավելորդ մեկնաբանություններ անել այս թեմայի շուրջ: «Բորուսիա»-ն արդեն բացել է բոլոր խաղաքարերը: Այժմ Ռոյսի ժամանակն է»,- Ruhr Nachrichten-ը մեջբերում է Վատցկեի խոսքերը:










































