Google ընկերությունը հայտարարել է Odysee բջջային ծրագրի ձեռքբերման մասին, որը զբաղվում է օգտատիրոջ լուսանկարների և տեսանյութերի «ամպային» սինխրոնացմամբ: Ծրագիրն արդեն հեռացվել է App Store-ից և Google Play-ից: Մոտակա ժամանակներս կդադարեն աշխատել նաև արդեն տեղադրված տարբերակները, գրում է hitech.vesti.ru-ն:
Վերջնականապես Odysee-ն իր աշխատանքը կդադարեցնի փետրվարի 23-ին: Ծրագրի բոլոր մշակողները կտեղափոխվեն Google Plus սոցցանցի հետագա բարելավման վրա աշխատելու: Ակնհայտ է, որ մոտ ժամանակներս Google-ը պլանավորում է Odysee-ի ձեռքբերումները կիրառել Google Plus-ում լուսանկարների ավտոմատ սինխրոնացման մեջ:
Ընկերության ներսում աղբյուրները պնդում են, որ Odysee-ի հիմքի վրա Google-ը պատրաստվում է Google Plus-ում լուսանկարները ադյունավետ կառավարելու համար ինքնուրույն ծրագիր մշակել, որը կմեծացնի սոցցանցում օգտատերերի ակտիվությունը:








































