Եվրոպայի 2008 թվականի առաջնության ժամանակ Ավստրիայի ընտրանին երկրորդ տուրում բազմաթիվ գոլային պահեր ստեղծեց Լեհաստանի դեմ խաղում, սակայն չկարողացավ դրանք իրացնել մինչև խաղի վերջին վայրկյանները: Հանդիպման վերջում ավստրիացի խաղացողները 11 մետրանոց հարվածի իրավունք ստացան:
Կարծում եմ ֆուտբոլիստներից յուրաքանչյուրը ցանկանում էր իրականացնել այդ տուգանայինը, քանի որ Եվրոպայի առաջնության մեկնարկից առաջ գարեջուր արտադրող «Օտակրինգեր» ընկերությունը խոստացել էր Ավստրիայի ընտրանու կազմում գոլ հեղինակած ցանկացած ֆուտբոլիստին ցմահ ապահովել տարեկան 110 լիտր անվճար գարեջրով:
Ավստրիա – Լեհաստան հանդիպման 93-րդ րոպեին գոլ հեղինակելով՝ Իվիցա Վաստիչը դարձավ այդ մրցանակի միակ դափնեկիրը:







































