Սիրիան Հորդանանի հետ չի համագործակցում ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարի շրջանակներում: Ria Novosti-ի հաղորդմամբ՝ այս մասին երկուշաբթի Դամասկոսում հայտարարել է Սիրիայի ԱԳՆ ղեկավար Վալիդ Մուալեմը իր բելառուս գործընկեր Վլադիմիր Մակեյի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ:
«Ահաբեկչության դեմ պայքարում գործողությունների ոչ մի կոորդինացիա չկա Սիրիայի և Հորդանանի միջև: Հորդանանը «ԴԱԻՇ-ի («Իրաքի և Շամի իսլամական պետություն») դեմ պայքարում է իր անձնական պատճառներով և չի կռվում «Ջեբհաթ ան-Նուսրայի» դեմ»,- ասել է Մուալեմը:
Անցած շաբաթ Սիրիայի ԱԳՆ-ը դատապարտեց ԴԱԻՇ-ի գրոհայինների կողմից հորդանանցի օդաչուի մահապատիժը և Հորդանանին առաջարկեց համատեղ պայքարել ահաբեկչության դեմ: Սակայն Մուալեմի խոսքերով՝ «ներկայումս ոչ ոք չի պատասխանել մեր (Սիրիայի) առաջարկին»:










































