Քրեական հեղինակություն Թեւոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության գործով մեղադրյալ Իսրայել Սարգսյանի մասով գործի նախաքննությունն, ինչպես արդեն հայտնել ենք, ավարտվել է և առաջիկայում Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում կմեկնարկի այս աղմկահարույց գործի դատավարությունը:
Իսկ գործում ներգրավված մյուս մեղադրյալի` Տիգրան Ասատրյանի մասով նախաքննությունը դեռ շարունակվում է: Նրան վերաբերող մասն անջատվել է մայր գործից: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել է նրա փաստաբան Վարդուհի Էլբակյանը` հավելելով, որ այն գործից անջատված միակ դրվագը չէ: «Գործից մասեր են անջատվել, այդ թվում նաև Տիգրան Ասատրյանի մասը, և նախաքննությունն առանձին պիտի շարունակվի»,- ասաց փաստաբանը: Ինչ վերաբերում է գործին ընթացքին, Վարդուհի Էլբակյանը հայտնեց, որ «որևէ նոր բան, առաջընթաց» չկա:
Հիշեցնենք, 2014թ-ի հունվարի 27-ին, անհայտ անձը Արամի նրբանցքի շենքերից մեկի մուտքի մոտ կրակել և սպանել էր 41-ամյա Արթուր Սաֆարյանին՝ քրեական հեղինակություն Թեւոսիկի եղբորը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում











































