Monday, 08 06 2026
Ինչ պատկեր է 176 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
Ինչ պատկեր է 131 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
00:40
Իրան-Իսրայել հակամարտությունը կրկին սրվում է
ԿԸՀ-ն ամփոփել է 113 տեղամասերի նախնական արդյունքները
Ինչպիսին են ընտրությունների նախնական արդյունքները 110 տեղամասերի համար
Վրաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաջողության կապակցությամբ
Արարատի մարզի միասնական երթուղային ցանցի նոր տրանսպորտային միջոցների առաջին խմբաքանակն արդեն տեղում է. ՏԿԵՆ
Վայոց ձորում ընտրակաշառքի կասկածով խուզարկություններ և ձերբակալություններ են իրականացվել
23:50
Աբրամովիչը Կիևում գաղտնի հանդիպում է ունեցել Զելենսկու հետ
ԿԸՀ-ն վավերացրել է էլեկտրոնային քվեարկությամբ ստացված արդյունքներ
23:47
Օհայոյում հրաձգություն՝ փառատոնի ժամանակ․ առնվազն 12 վիրավոր
237 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել․ կա ձեռբակալված
ՆԱՍԱ-ում հայտարարել են, որ տվյալներ չկան կործանված ՉԹՕ-ների կամ զոհված այլմոլորակայինների մասին
Բացահայտվել է Շենգավիթում կատարված հանցագործությունը․ կան ձերբակալվածներ
23:10
Վրաստանն ու Չինաստանը կրթության ոլորտում համագործակցության նոր համաձայնագիր կստորագրեն
Հակակոռուպցիոն կոմիտեն կոչ է անում ահազանգել ընտրակաշառքի դեպքերի մասին
Ընտրության ժամանակ մի խումբ անձանց ուղղորդելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումների և ստացված ահազանգերի ամփոփում
ՀԷՑ-ը դատի կտա կեղծ տեղեկություններ տարածող լրատվամիջոցներին
Հայտնի է՝ որքան ՀՀ քաղաքացի է մասնակցել ընտրություններին
Ընտրությունների մասնակցության տվյալները՝ ժամը 20:00-ի դրությամբ
«ФСБ-ն դակումենտները չի տվել ու․․․»․ ընտրակաշառք տալու, ստանալու նոր դեպքեր՝ «Ուժեղ Հայաստանում»․ՀԿԿ
22:10
Պեկինը ռազմածովային գործողություն է սկսել Թայվանի մոտ
Մոսկվայի միջամտությունը բերեց հակառակ էֆեկտը. դա է վկայում մասնակցության բարձր տոկոսը
Ավտոսրահներից մինչև հիվանդանոցներ․ նոր սերնդի ռոբոտներ
Անթույլատրելի ճանապարհով ձայն հավաքելով՝ կարող են հայտնվել ԱԺ-ում. լուրջ խնդիրներ կլինեն
21:30
Էբոլայի համաճարակը դուրս է գալիս վերահսկողությունից, զոհերի թիվն աճում է. ԱՀԿ
Այս գիշեր ուշագրավ բան ենք տեսնելու. ժողովրդավարությունը՝ գործողության մեջ
Ժամը 20:00-ի դրությամբ ընտրությունների հետ կապված դատարաններ է մուտքագրվել 124 դատական գործ
Հարավային Կովկասը Ռուսաստանի «պերիֆերիա» չլինելու համար կարո՞ղ է ջանքերը համադրել

Սիրիահայ համայնքը Ալ-Ասադի կողքին է

Մի քանի շաբաթ է, ինչ Սիրիայում սկսվել են հակակառավարական հուզումներ, և մտավախություն կա, որ արաբական աշխարհում սկսված հեղափոխական ալիքը հասել է հենց Սիրիա: Սիրիայում կատարվող դեպքերը չափազանց հետաքրքիր են Հայաստանի համար, քանզի այնտեղ մեծաթիվ հայկական համայնք կա, որն էլ անհանգստացած է Սիրիայում տիրող իրավիճակով:

Սիրիահայ մի գործարար, ով չցանկացավ ներկայանալ, վախենալով հենց Սիրիայում ծայր առած հուզումներից, մեզ հետ զրույցում նշեց, որ թեև Ասադների Սիրիան խիստ երկիր է և այնտեղ քաղաքական ազատությունների հետ խնդիրներ կան, սակայն հայկական համայնքը Սիրիայում միշտ էլ եղել է արտոնյալ դիրքերում. «Մեզ հնարավորություններ են տրվել սեփական ակումբներն ու միություններն ունենալ, կան հզոր հայկական դպրոցներ, որտեղ երեխաներն իսկական հայ են մեծանում, հնարավորություն կա սեփական ազգի պատմությունն ուսուցանել: Միայն մեր սկաուտական շարժումներն ուղղակի անգին են, սեփական բանակավայրեր ունենք: Ո՞ր մի համայնքն այդքան արտոնություն ունի` ոչ մի»:

Սիրիահայ գործարարը նշեց, որ հայ համայնքը Ասադի կողմից է և ցանկանում է, որ նրա ղեկավարած համակարգը պահպանվի, քանզի մտավախություն ունեն, որ իշխանության կգան իսլամիստները. «Եթե հանկարծ երկրում իշխանության գան սուննիներն ու շիաները (էլ չեմ ասում քուրդերի կամ թուրքմենների մասին), մշտապես կունենանք միջկրոնական և ազգամիջյան բախումներով երկիր: Այսօր մեր կանայք և աղջիկները կարողանում են առանց փաթթոցների (մուսուլմանական գլխաշորեր) դուրս գալ փողոց: Վաղը, եթե ինչ-որ բան փոխվի, վստահ չեմ, որ ամեն ինչ նույն ձևի կլինի»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում