«Միլան»-ի և Իտալիայի ազգային հավաքականի 20-ամյա հարձակվող Ստեֆան Էլ-Շարավին առաջիկա օրերին բարելավված պայմաններով նոր պայմանագիր կստորագրի ակումբի հետ: Այդ մասին են հայտնում իտալական լրատվամիջոցները: Նոր պայմանագիրը ուժի մեջ կլինի մինչև 2018 թվականի հունիսը:
Հիշեցնենք, որ Էլ-Շարավիի ծառայություններով հետաքրքրված էր «Նապոլի»-ն, սակայն «Միլան»-ի ղեկավարությունը մերժել է նեապոլիտանյան ակումբի առաջարկը: Ավելի վաղ «Միլան»-ի փսխնախագահ Ադրիանո Գալիանին երդվել է, որ տաղանդավոր ֆուտբոլիստը առաջիկա ժամանակաշրջանում չի լքելու միլանյան ակումբը:





































