Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ը հետաքրքրված է ֆրանսիական ՊՍԺ-ի պաշտպան Մարկինյոսի ծառայություններով, տեղեկացնում է Manchester Evening News-ը:
«Կարմիր սատանաներ»-ին նոր պաշտպան է պետք, և թիմի հոլանդացի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը ցանկանում է ձեռք բերել պատանի բրազիլացու տրանսֆերը:
Ըստ աղբյուրի` 20-ամյա պաշտպանի համար ՊՍԺ-ն պահանջում է 30 մլն ֆունտ:
«Պրեմիեր լիգան ուժեղ առաջնություն է: Հիմա նույնիսկ բրազիլացի երեխաներն են երազում խաղալ Անգլիայի Պրեմիեր լիգայում:
Այո, գիտեմ, որ իմ ծառայություններով հետաքրքրված է անգլիական ինչ-որ ակումբ, սակայն մանրամասներն ինձ հայտնի չեն: Ներկա պահին ես ՊՍԺ-ի ֆուտբոլիստ եմ»,- հայտարարել է Մարկինյոսը:








































